Ազգերի ազգաբանութիւնը։

1 Եւ սորանք են Նոյի որդկանց Սէմի, Քամի եւ Յաբէթի ծնունդքը։ Եւ ջրհեղեղից յետոյ նորանց որդիներ ծնուեցան։ 2 Յաբէթի որդիքը Գոմեր, Մագոգ, Մադայ, Յաւան, Թոբէլ, Մեսեք ու Թիրաս։ 3 Եւ Գոմերի որդիքը՝ Ասքանաս, Րիփաթ եւ Թորգոմա։ 4 Եւ Յաւանի որդիքը՝ Եղիսա, Թարսիս, Կիտացիք եւ Դոդացիք։ 5 Սորանցից բաժանուեցան ազգերի կղզիները իրանց երկիրներովը ամեն մէկն իր լեզուովը իրանց ազգերովը իրանց տոհմերումը։
6 Եւ Քամի որդիքը՝ Քուշ, Մեստրեմ, Փուդ եւ Քանան։ 7 Եւ Քուշի որդիքը՝ Սաբա եւ Եւիլա եւ Ռիգմա եւ Սեբեթաքա։ Եւ Ռիգմայի որդիքը՝ Սաբա եւ Պիթան։ 8 Եւ Քուշը ծնեց Նեբրովթին. սա սկսեց երկրի վերայ զօրաւոր լինել։ 9 Սա Եհովայի առաջին մի զօրաւոր որսորդ եղաւ. նորա համար ասվում է՝ Նեբրովթի պէս զօրաւոր որսորդ Եհովայի առաջին։ 10 Եւ նորա թագաւորութեան սկիզբը Բաբիլոնը եւ Արեքը եւ Աքադը եւ Քաղանէն էր՝ Սէնաար երկրումը։ 11 Այն երկրիցը դուրս եկաւ Ասուրը, եւ շինեց Նինուէն եւ Ռոբովթը եւ Քաղան քաղաքը։ 12 Եւ Նինուէի ու Քաղանի մէջտեղը Ռէսէնը. սա մեծ քաղաքն է։ 13 Եւ Մեստրեմը ծնեց Ղուդացիներին, եւ Անամացիներին եւ Ղաբացիներին եւ Նէփթուքացիներին, 14 Եւ Պաթուրեսացիներին, եւ Քասղուքացիներին (որտեղից որ Փղշտացիք դուրս եկան) եւ Կափթորացիներին։ 15 Եւ Քանանը ծնեց իր անդրանիկ Սիդոնին, նաեւ Քետին. 16 Յեբուսացուն, Ամօրհացուն, Գերգեսացուն, 17 Խեւացուն, Արկեցուն, Սենացուն, 18 Արուադացուն, Սեմարացուն եւ Ամաթացուն, եւ յետոյ տարածուեցան Քանանացիների ցեղերը։ 19 Եւ Քանանացիների սահմանն էր Սիդոնից Գերարով մինչեւ Գազա, անցնելով Սոդոմը եւ Գոմորը, եւ Ադման ու Սեբոյիմը մինչեւ Ղասան։ 20 Սորանք են Քամի որդիքը իրանց տոհմերովը իրանց լեզուներովը, իրանց երկիրներումն ու ազգերումը։
21 Եւ Սէմին էլ որդիներ ծնուեցան, որ Եբերի որդկանց հայրը եւ Յաբէթի մեծ եղբայրն էր։ 22 Սէմի որդիքը՝ Եղամ, Ասուր, Արփաքսադ, Ղուդ եւ Արամ։
23 Եւ Արամի որդիքը՝ Հուս եւ Հուլ եւ Գաթեր եւ Մաշ։ 24 Եւ Արփաքսադը ծնեց Սաղային եւ Սաղան ծնեց Եբերին։
25 Եւ Եբերին երկու որդիք ծնուեցան. Մէկի անունը Փաղէկ. ըստ որում նորա օրերումը բաժնուեցաւ երկիրը. Իսկ նորա եղբօր անունը Յեկտան էր։
26 Եւ Յեկտանը ծնեց Եղմովդատին, Սաղափին, Ասարմօթին, Յարաքին, 27 Ադորամին, Ուզալին, Դիկղային, 28 Գեբաղին, Աբիմեէլին, Սաբային, Ոփիրին Եւիլային եւ Յոբաբին։ 29 Սորանք ամենը Յեկտանի որդիքն են։ 30 Եւ սորանց բնակութիւնը եղաւ Մեսայից մինչեւ Սոփեր արեւելեան սարը։ 31 Սորանք են Սէմի որդիքն իրանց տոհմերովը, իրանց լեզուներովը, իրանց երկիրների մէջ իրանց ազգերովը։ 32 Սորանք են Նոյի որդկանց տոհմերն իրանց ծնունդների եւ ազգերի համեմատ։ Եւ սորանցից տարածուեցան ազգերը երկրի վերայ ջրհեղեղից յետոյ։